• հայ. eng դասական ուղղ.
    • Հայ երիտասարդաց միություն
    •  
      Գլխավոր   |   F.A.Q.   |   Կայքի քարտեզ
  • Նորություններ Մեր մասին Տպագրություն Audio Video
    Audio
    Video
    Դեպքեր ու դեմքեր Հղումներ
    ՀՅԴ Ուսանողական Միություններ
    ՀՅԴ Երիտասարդական Միությունները
    ՀՅԴ մամուլ
    Վեբ բլոգեր
    ՀՅԴ Պատանեկան Միություններ
    Բլոգ ՄՏՔԵՐ... Էլ-փոստերի ցուցակ Կապ Մամուլը մեր մասին

    Քվեարկություն
    Ձեր կարծիքով համալսարաններում մագիստրատուրայի և ասպերանանտուրայի տեղերի նվազեցումը.

     Օգուտ է գիտությանը
     Վնաս է գիտությանը
     Բանակին է օգուտ
     Տեսակետ չունեմ
    Գնալ


    Տեսանյութ
    Գյումրու ճամբարի լուսաբանումը տեղական` «Ցայգ» հեռուստաալիքի կողմից
    Գյումրու ճամբարի...

    05 August, 2010
    Բլոգ

    ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ 2009-Ի ՊՐԷՕՎԷԻ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴԻՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ


    ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ 2009-Ի ՊՐԷՕՎԷԻ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴԻՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան երէկ՝ ուրբաթ, 5 մարտ 2010-ին, երեկոյեան ժամը 6։30-ին, Համազգայինի «Լ. Շանթ» մշակութային կեդրոնի «Գ. եւ Հ. Արմէնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ լիբանանահայ վարժարաններու 2009-ի պրէօվէի քննութիւններուն գերազանց արդիւնք արձանագրած աշակերտներու պարգեւատրման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ հայկական վարժարաններու տնօրէններու, կրթական պատասխանատուներու, ուսուցիչներու, ծնողներու եւ աշակերտներու։

    Հանդիսութեան բացման խօսքը ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան անունով արտասանեց Արմիկ Տիւքենճեան, որ նշեց, թէ ազգի մը խոստմնալից ապագան պայմանաւորուած է կրթական համակարգի աշխուժութեամբ եւ հզօրութեամբ, եւ այդ համակարգին հիմնական սիւնն է դպրոցը, որուն մէջ կը կազմաւորուի անձի մը նկարագիրը, մտածելակերպն ու անհատականութիւնը։ Տիւքենճեան ըսաւ, թէ հայ դպրոցը լոկ գիտութիւն ջամբող կառոյց մը չէ, այլ՝ հայերէն սորվեցնող, հայոց պատմութիւն աւանդող եւ ազգային դիմագիծը կերտող հզօր կեդրոն մը։

    Հայ դպրոցին դիմագրաւած դժուարութիւններուն անդրադառնալէ ետք Արմիկ Տիւքենճեան հաստատեց, թէ պարգեւատրման նշեալ հաւաքը կը միտի քաջալեր հանդիսանալ հայ դպրոցին, որուն առաքելութեան իրականացման մէջ մեծ է հայ ընտանիքներուն դերակատարութիւնը։
    Ապա Ռոզա Նալպանտեան ասմունքեց Երուանդ Գոչունեանի «Բաժանման խորհրդածութիւններ» ստեղծագործութիւնը։

    Հանդիսութեան պատգամը փոխանցեց Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի տնօրէն Կրեկուար Գալուստ, որ նախ եւ առաջ շնորհաւորեց ներկաները՝ Ամերիկայի քոնկրեսի Ներկայացուցիչներու տան արտաքին յարաբերութիւններու յանձնախումբին կողմէ Հայոց Ցեղասպանութեան թիւ 252 բանաձեւին որդեգրման առիթով՝ աւելցնելով, որ այս արդիւնքին կարելի եղած է հասնիլ շնորհիւ երկարատեւ աշխատանքի, եւ այս պայքարին մէջ ԼԵՄ-ականները ունեցած են իրենց բաժինը։

    Գալուստ հաստատեց, թէ ուսումնատենչ երիտասարդութիւն ունենալու համար անհրաժեշտ է ոչինչ խնայել, որպէսզի հայ երիտասարդութիւնը հասարակութեան մաս կազմէ իբրեւ զարգացած, կիրթ, առողջ հոգեբանութեամբ առաջնորդուող մարդկային ընկերութիւն մը, որուն անդամները կարողութիւնը կունենան ապրելու ու գործելու իբրեւ իրաւ «մարդ»։

    Ան խօսքը աշակերտութեան ուղղելով շնորհաւորեց մրցանակակիրները՝ մաղթելով, որ այս յաջողութիւնը դառնայ սկիզբը նորանոր նուաճումներու։
    Ան նաեւ շնորհակալութիւն յայտնեց ծնողներուն, որոնք յաղթանակին առաջին տէրերն են եւ որոնց զրկանքներով հայ մանուկը մուտք գործած է հայ դպրոց՝ ստանալով ազգային եւ մշակութային դաստիարակութիւն։ Խօսելով գերազանց արդիւնք արձանագրած աշակերտներուն համախմբման երեւոյթին մասին Կրեկուար Գալուստ յայտնեց, թէ այս հաւաքը միասնականութեան իւրայատուկ կոչ է, որուն ականջալուր պէտք է մնանք, քանի որ միասնականութեան կարիքը այսօր շատ զգալի է զանազան մարզերու մէջ, եւ այսօրուան նման համախմբողի դերակատարութիւն կատարող ձեռնարկներով կարելի է բարելաւել գաղութային կեանքը։

    Իր խօսքի աւարտին Գալուստ յատուկ շնորհակալութիւն յայտնեց ՀՅԴ ԼԵՄ-ին՝ հայ վարժարանին ի նպաստ անոր կատարած այս նշանակալից եւ զօրակցութիւն յայտնող նախաձեռնութեան համար։ Օրուան պատգամին յաջորդեց դաշնակով նուագ մը՝ կատարողութեամբ Կարին Պօղոսեանի, որմէ ետք բաժնուեցան 2009-ի պրէօվէի քննութիւններուն գերազանց արդիւնք արձանագրած աշակերտներուն մրցանակները։

     
    Անուն
    Ստուգման կոդ
    Verification code
    Հաղորդագրություն
     
    Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար(*)
    Մեր մասին
     

    Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր:

    Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ:

    ավելին
    Բլոգ
     
    • 4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՎԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ.

      4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՎԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ.

    •  
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

      ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

    •  
    • ավելին
    Մամուլը մեր մասին
     

    «Բազեն» 90 տոկոսով կլինի

    ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին

    ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտասարդները և հայ–թուրքական գործընթացը

    Կայացավ հերթական ջահերով երթը

    Ջահերով երթն ու հանրահավաքը մեկնարկել են

    Ցույց Սիդնեյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև

    Նորություններ   |   Մեր մասին   |   Տպագրություն   |   Audio Video   |   Դեպքեր ու դեմքեր   |   Հղումներ   |   Բլոգ   |   ՄՏՔԵՐ...   |   Էլ-փոստերի ցուցակ   |   Կապ   |   Մամուլը մեր մասին
    Armenian Youth Federation © 2010. All rights reserved.