• հայ. eng դասական ուղղ.
    • Հայ երիտասարդաց միություն
    •  
      Գլխավոր   |   F.A.Q.   |   Կայքի քարտեզ
  • Նորություններ Մեր մասին Տպագրություն Audio Video
    Audio
    Video
    Դեպքեր ու դեմքեր Հղումներ
    ՀՅԴ Ուսանողական Միություններ
    ՀՅԴ Երիտասարդական Միությունները
    ՀՅԴ մամուլ
    Վեբ բլոգեր
    ՀՅԴ Պատանեկան Միություններ
    Բլոգ ՄՏՔԵՐ... Էլ-փոստերի ցուցակ Կապ Մամուլը մեր մասին

    Քվեարկություն
    Ձեր կարծիքով համալսարաններում մագիստրատուրայի և ասպերանանտուրայի տեղերի նվազեցումը.

     Օգուտ է գիտությանը
     Վնաս է գիտությանը
     Բանակին է օգուտ
     Տեսակետ չունեմ
    Գնալ


    Տեսանյութ
    Գյումրու ճամբարի լուսաբանումը տեղական` «Ցայգ» հեռուստաալիքի կողմից
    Գյումրու ճամբարի...

    05 August, 2010
    Բլոգ

    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական և ուսանողական միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայակական խորհրդաժողովը տեղի ունեցավ թվականիս Դեկտեմբերի 18-20-ին Երևանում:

    Խորհրդաժողովին մասնակցում էին Հ.Յ.Դ. ուսանողական՝ վեց, երիտասարդական՝ տասնյոթ և պատանեկան՝ տասնյոթ միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով քառասունինը հոգի աշխարհի տարբեր երկրներից` Կանադա, ԱՄՆ-ի Արևմտյան և Արևելյան շրջաններ, Ֆրանսիա, Հունաստան, Եգիպտոս, Լիբանան, Իրան, Արցախ, Հայաստան և այլն:

    Ժողովը քննարկեց հայ երիտասարդության հիմնախնդիրները հայրենիքում և սփյուռքում, մանրամասնորեն անդրադարձավ դաշնակցական երիտասարդության առջև ծառացած մարտահրավերներին և մշակեց գործունեության ռազմավարություն` հատուկ շեշտ դնելով Հայաստան-Սփյուռք կապերի ամարապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքներին խորքային բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությանը:

    Ժողովը անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին, մեկ անգամ ևս իր ընդ վզումը հայտնեց նախապայմաններով առլեցուն այդ արձանագրությունների նկատմամբ, դատապարտեց այն և Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջեց անհապաղ դադարեցնել բանակցությունները, դրանք սկսել նոր մեկնակետից և հանդես գալ հայ մարդուն, հայ ազգին և հայկական պետականության արժանապատիվ դիրքերից, ամրագրելով, որ երկու երկրների միջև հետագայում հարաբերությունների սերտացումը պետք է հիմնավորած լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության վնասից հատուցման վրա` ներառյալ հողային իրավունքների ճանաչման:

    Արցախի անկախության միջազգային ճանաչման այլընտրանքը Հայաստանի Հանրապետության հետ պաշտոնական վերամիացումն է. այլ ճանապարհ չկա: Արցախի ճակատագրի տնօրինողը արցախահայությունն է, իսկ Հայաստանն ու Սփյուռքը երաշխավորն են արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների: Խորհրդաժողովը դիմում է միջազգային հանրությանը` քայլեր ձեռնարկել դադարեցնելու Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու նկրտումները: Կասկածից վեր է, որ ի հարկին այդ հայտարարությունները գործնականում կստանան համարժեք պատասխաններ:

    Անընդունելի և դատապարտելի է վրաց իշխանությունների կողմից իրականցվող խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որն իրականացվում է Ջավախքում, և որի մեկ այլ ապացույցն է հայկական պատմամշակութային կոթողների ոչնչացումը Թբիլիսիում: Նոր անախորժ և երկու ժողովրդների շահերից չբխող հակամարտություններից խուսափելու լուծումը Ջավախքի ինքնավարությունն է դաշնային Վրաստանի կազմում և Վրաստանի հայության բոլոր իրավունքների պաշտպանությունը` իրավական կարգավիճակ տալով Վրաստանում Հայ եկեղեցուն:

    Խորհրդաժողովը վերահաստատեց իր վճռակամությունը` շարունակելու պայքարը Հայաստանի Հանրապետությանում ընկերային արդարություն հաստատելու, մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը ամրապնդելու ուղղությամբ:

    Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միությունների բարձրագույն մարմինների խորհրդաժողովը կոչ է ուղղում Հայաստանի և Սփյուռքի հայ երիտասարդությանն ու ուսանողությանը` լինել զգոն ու շրջահայաց` արտաքին ճնշումների նկատմամբ, աշխուժորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, ներազգային և միջազգային մակարդակներում թույլ չտալ հայ մարդու և հայ ազգի իրավունքների ոտնահարում և հայության համար ճակատագրական այս ժամանակահատվածում սթափորեն և անվարան արտահայտել իր կամքը:

    Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միությունների
    խորհրդաժողով
    20 Դեկտեմբեր 2009 թ.
    Երևան

     
    Անուն
    Ստուգման կոդ
    Verification code
    Հաղորդագրություն
     
    Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար(*)
    Մեր մասին
     

    Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր:

    Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ:

    ավելին
    Բլոգ
     
    • 4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՎԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ.

      4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՎԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ.

    •  
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

      ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

    •  
    • ավելին
    Մամուլը մեր մասին
     

    «Բազեն» 90 տոկոսով կլինի

    ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին

    ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտասարդները և հայ–թուրքական գործընթացը

    Կայացավ հերթական ջահերով երթը

    Ջահերով երթն ու հանրահավաքը մեկնարկել են

    Ցույց Սիդնեյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև

    Նորություններ   |   Մեր մասին   |   Տպագրություն   |   Audio Video   |   Դեպքեր ու դեմքեր   |   Հղումներ   |   Բլոգ   |   ՄՏՔԵՐ...   |   Էլ-փոստերի ցուցակ   |   Կապ   |   Մամուլը մեր մասին
    Armenian Youth Federation © 2010. All rights reserved.