|
Քվեարկություն
Տեսանյութ
|
Նորություններ
4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՎԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ. ՀՅԴ Հարավային Ամերիկայի Երիտասարդական Միությունը մասնակցեց Ամերիկաների 4-րդ Ընկերային Ֆորումին, որը տեղի ունեցավ Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, օգոստոսի 11-ից մինչև 15-ը: Այս ֆորումը մաս է կազմում «Համաշխարհային Ընեկարայի Ֆորում» շարժմանը, որը սկիզբ առավ 2001թ.-ին նպատակ ունենալով պաշտպանելու մարդու իրավունքները, աշխատավորների իրավունքները, շրջական միջավայրը աղտոտվածություններից: Այն դեմ է կապիտալիզմին և համաշխարհայնացման բացասական ազդեցություններին: Քաղաքական տեսանկյունից այս շարժման գաղափարները կրում են ընկերային և առաջադիմական բնույթ: ավելին
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ Սույն թվականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տեւեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաեւ Երեւանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման»,«Հայդուկ», «Բեկոր» եւ այլն:ավելին Պատկերասրահ
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||